Ռումինիայում հակակորոնավիրուսային սահմանափակումների խստացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում — Լուրեր Հայաստանից

31.03.2021

[ad_1]

Ռումինիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով սահմանված սահմանափակումների խստացման դեմ արդեն երեք օր բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում, հաղորդում է ТАСС-ը:

Ցուցարարները հավաքվել են Բուխարեստի Համալսարանական հրապարակում և այնտեղից երթ իրանացրել: Մասնակիցների մեծ մասը պաշտպանիչ դիմակներ չի կրել ու հեռավորություն միմյանցից չեն պահպանել:

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ երթին մոտ 2000 մարդ է մասնակցել: Վարկածներ են երկրում շրջանառվում, որ բողոքի ակցիաները քաղաքական որոշ ուժերի կողմից են հրահրվում: 

Ռումինիայի իշխանությունները խստացրել են հակակորոնավիրուսային սահմանափակումները: Մասնավորապես, հանգստյան օրերին երեկոյան 20:00-ից պարետային ժամ է գործում, կրճատվել են խանութների աշխատանքային ժամերը:
 



Աղբյուր

Previous Story

Երուսաղեմի Հին քաղաքում 2000 տարեկան մետաղադրամ են հայտնաբերել

Next Story

Նախկինում Ճապոնիայում սակուրայի ծաղիկները կապում էին կլիմայի փոփոխության հետ

Go toTop