Տանզանիայի հանգուցյալ նախագահի հրաժեշտի արարողության ժամանակ հրմշտոցի պատճառով 45 մարդ զոհվել է

31.03.2021

[ad_1]

Անցած շաբաթ 45 մարդ է զոհվել Տանզանիայի հանգուցյալ նախագահ Ջոն Մագուֆուլիի հրաժեշտի արարողության ժամանակ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Տանզանիայում Մագուֆուլիին շատերն էին հարգում՝ ղեկավարման նրա կռվարար ոճի եւ կոռուպցիայի դեմ պայքարի համար, թեեւ ընդդիմության առաջնորդները քննադատում էին նրան COVID-19-ի համավարակի նկատմամբ թերահավատության համար: Մագուֆուլին քննադատության էր ենթարկվում նաեւ աֆրիկյան եւ միջազգային առողջապահության ոլորտի որոշ մասնագետների կողմից՝ դիմակները, պատվաստումները եւ հիվանդության տարածումը կանխելու այլ միջոցները չխրախուսելու համար:

Դար-էս-Սալամեի «Ուհուրու» մարզադաշտում, փորձելով մոտենալ Մագուլֆիի մարմնին, որոշ մարդիկ բարձրացել են պատի վրա, որը փլուզվել է՝ առաջացնելով հրմշտոց, ինչը 45 մարդու մահվան պատճառ է դարձել:

Մագուֆուլիին հուղարկավորել են որպես հերոսի՝ ուրբաթ օրը նրա հայրենի քաղաք Չաթոյում նախագահի դագաղը հողին են հանձնել ռազմական գեներալները, ինչին հաջորդել է հրազենի 21 համազարկ։

Մագուֆուլին COVID-19-ի հանդեպ Աֆրիկայի ամենավառ թերահավատներից մեկն էր: Չնայած կառավարությունը մարտի 17-ին հայտարարել է, որ նա սրտի անբավարարությունից է մահացել, ընդդիմության առաջնորդները ասում են, որ նա մահացել է COVID-19-ի հետեւանքով բարդություններից:

Մագուֆլիից հետո նախագահի պաշտոնը ստանձնել է փոխնախագահ Սամիա Սուլուհու Հասանը՝ դառնալով Տանզանիայի առաջին կին նախագահը։



Աղբյուր

Previous Story

Մերձմոսկվայում տղամարդը հրաժարվել է հանձնվել իր տուն եկած իրավապահներին, կրակոցներ է արձակել ու 20 նռնակ նետել նրանց վրա, որից հետո տանը հրդեհ է բռնկվել. ավելի ուշ հայտնաբերվել է տղամարդու այրված դին — Լուրեր Հայաստանից

Next Story

«Союз» հրթիռի վրա Յուրի Գագարինի՝ առաջին անգամ տիեզերք թռչելու 60-ամյակին նվիրված խորհրդանշան պատկերված կլինի (տեսանյութ) — Լուրեր Հայաստանից

Go toTop