[ad_1]
Անվանվել են աշխարհի ամենահաջողակ սմարթֆոններ արտադրողները: Առաջնորդը դարձել է հարավկորեական Samsung ընկերությունը, որը կարողացել է թողարկել 24 մլն սմարթֆոն եւ զբաղեցնել համաշխարհային շուկայում 23,1 տոկոսը, հաղորդում է Strategy Analytics-ը:
Մասնագետների կարծիքով՝ Samsung-ը կարող է մեծացնել վաճառքի տեմպերը Galaxy S21 մոդելի հաշվին:
Երկրորդ տեղում է Apple-ը 23 մլն iPhone –ներով եւ համաշխարհային շուկայում 22 տոկոսով:
Երրորդ տեղում է Xiaomi ընկերությունը շուկայում 11, 5 տոկոսով: