Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին պարգեւատրել է ԱԺ Պատվո մեդալով

31.03.2021

[ad_1]

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Պատվո մեդալով պարգեւատրել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ Այս մասին NEWS.am-ը  տեղեկանում է  ԱԺ կայքէջից։

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը`  կարգադրում եմ.

1․ Համամարդկային արժեքների, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի  Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին»,- ասված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:

Հիշեցնենք, որ Վալենտինա Մատվիենկոյի ջանքերի շնորհիվ վարադարձվել էր ամիսներ շարունակ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը:



Աղբյուր

1-ժամում-միլիոնավոր-դիտումներ․-այ-թե-ինչ-է-եղել-իրականում․-Միլիոնատեր-Բաղդասարովը-նետվել-է-գնացքի-անիվների-տակ,-իսկ-տեսախցիկները-ֆիքսել-են,-որ․․․
Previous Story

1 ժամում միլիոնավոր դիտումներ․ այ թե ինչ է եղել իրականում․ Միլիոնատեր Բաղդասարովը նետվել է գնացքի անիվների տակ, իսկ տեսախցիկները ֆիքսել են, որ․․․

Next Story

Արտակարգ դեպք՝ Սյունիքում. Դավիթ Բեկ համայնքից բեկորային վնասվածքներով բնակիչ է տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն. Shamshyan.com — Լուրեր Հայաստանից

Go toTop