[ad_1]
ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա թիմից։
Լրագրող Նիկոլո Շիրան թվիթերյան իր էջում հաղորդում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։
Գերմանացին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Լիգա 1-ի 18 խաղի, խփել 4 գոլ ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանով հետաքրքրված է «Բայերը»։