Իշխանությունը երեք տարում ամեն ինչ հասցրեց զրոյական կետի, հիմա էլ միտումնավոր աղավաղում է մեր ձեռքբերումները, տիրապետող է սուտը, կեղծիքն ու աճպարարությունը. Տիգրան Թորոսյան (տեսանյութ) — Լուրեր Հայաստանից

30.03.2021

[ad_1]

Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանին չեն դավաճանել, փոխարենը մեր իշխանությունները խոսում են ոչ այնպես, ինչպես մեր շահն է պահանջում, հետևաբար՝ ավելի լավ է Ադրբեջանն ու Թուրքիան այդպես խոսեն, քան մեր շահերի դեմ հանդես եկող իշխանությունը. ՀՀ-ն արտաքին հարաբերությունների ոլորտում երեք տարի է՝ գործում է ազգայինի ճիշտ հակառակ դիրքերից, տիրապետող է սուտը, կեղծիքը, աճպարարությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը:

«Այսօր ձևավորվում է նոր օրակարգ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և հատկապես Ռուսաստանի ջանքերով: Նրանք արձանագրել են, որ ուժի մեջ է մնում Արցախի կարգավիճակի հարցը, և այն պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների տարրերի հիման վրա: Մեր իշխանությունը խոսում և գործում է Հայաստանի դեմ, ամեն ինչ հասցրել է պատերազմի, այդ մասին ուղիղ ասել է Լավրովը՝ ակնարկելով զրոյական կետից սկսելու, բանակցային գործընթացի տրամաբանությունը փոխելու մասին վարչապետի հայտարարությունները»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Թորոսյանի՝ իշխանությունը երեք տարում ամեն ինչ հասցրեց զրոյական կետի, հիմա էլ միտումնավոր աղավաղում է մեր ձեռքբերումները. «Նման արդյունք ցույց տված իշխանությունները պետք է րոպե առաջ հեռանային, բայց այս իրավիճակին հասցնելն էլ, պարզվում է, սովորական բան է: Միգուցե այլ նպատակներ էլ ունեն, որոնց մասին մենք չգիտենք: Մարդկանց աչքի առաջ 5000 զոհ, ավելի քան 10 հազար վիրավոր ենք տվել, երկրում տեղի ունեցող ցանկացած վատ բանի առաջին պատասխանատուն օրվա իշխանությունն է, սա է բացարձակ ճշմարտությունը, ոչ թե նրանց բարբաջանքները»:

Քաղաքագիտության դոկտորի կարծիքով՝ ՀՀ-ի համար Արցախը գոյություն չունի, Արցախի մասին որևէ բառ հնարավոր չէ լսել, ՀՀ-ն դուրս է մնացել արտաքին հարաբերություններից. «Որևէ էական հանդիպում, հարցադրում, քայլ չի արվում: Արտաքին աշխարհի հետ կապ ունեցող միակ ինստիտուտը ՄԻՊ-ն է: Արժանապատիվ կեցվածք ունեցող իշխանությունը կաներ բազմաթիվ քայլեր: Բացի Հայաստանից՝ բոլորը համարում են, որ խնդիրը պետք է լուծի ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ մենք որևէ քայլ չենք անում այդ ուղղությամբ: Ցանկացած մարդ, որի համար Հայաստանը թանկ է, հայ ժողովրդի շահերն առաջնային են, կարող է վերցնել փաստաթղթերը և կարդալ, տեսնել, թե ինչ է բանակցվել տարիներ շարունակ»:

ԱԺ նախկին նախագահի պնդմամբ՝ նման պարտություն արձանագրած իշխանությունը որևէ այլ երկրում չէր կարող մնալ: «Հայաստանը որևէ տեղ, որևէ կառույցում իր շահերը չի ներկայացնում: Օտարերկրյա ԶԼՄ-ները վիրավորական արտահայտություններով են խոսում մեր իշխանության մասին: Անգամ հազվադեպ հանդիպումների ժամանակ երևում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի ղեկավարի ակնհայտ արհամարհական վերաբերմունքը: Արցախը պետք է լինի Հայաստանի առանցքային գաղափարը, մեր երկրի ներքին լուծումները նույնպես պետք է նպաստավոր լինեն Արցախի ճանաչման համար»,- ամփոփել է Տիգրան Թորոսյանը:

Դավիթ Սարգսյան       

 



Աղբյուր

Previous Story

Գողացած քարտով փորձել էր փող կանխիկացնել, բայց քարտում փող չէր եղել

Ամпւսնու-Հետ-uեռшկան-Ակտից-Հետո-Կինը-Հшյտնվել-Է-Վերшկենդանшցման-Բшժանմпւնքում․-Միшյն-իմшնաք,-թե-пվ-է-նա․-նույնիսկ-ձեր-մտքով-չի-անցել-որ-հենց-նա-է․․․
Next Story

Ամпւսնու Հետ Uեռшկան Ակտից Հետո Կինը Հшյտնվել Է Վերшկենդանшցման Բшժանմпւնքում․ Միшյն իմшնաք, թե пվ է նա․ նույնիսկ ձեր մտքով չի անցել որ հենց նա է․․․

Go toTop