Գողացած քարտով փորձել էր փող կանխիկացնել, բայց քարտում փող չէր եղել

30.03.2021

[ad_1]

Մարտի 2-ին ոստիկանության Կապանի բաժին Ձորք թաղամասի մի բնակիչ դիմում էր ներկայացրել, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին Հունան Ավետիսյան փողոցում կորցրել է բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոնողական աշխատանքի ընթացքում համայնքային ոստիկանները տեղեկություններ ստացան, որ միկրոավտոբուսի սրահում 18-ամյա աղջկա գրպանից բջջային հեռախոսը գողացել էր Վերին Խոտանան գյուղի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ։

Մարտի 26-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հեռախոսի պաշտպանիչ պատյանի մեջ եղել էր տուժողի մոր վճարային քարտը՝ ծածկագրով, որի միջոցով կասկածվողը դեկտեմբերի 12-ին փորձել էր Կապան քաղաքի մի բանկոմատից փող կանխիկացնել, սակայն քարտային հաշվին գումար չլինելու պատճառով հանցանքն ավարտին չէր հասցրել:

Օրեր անց հանցամիտը Քաջարան քաղաքի մի բանկոմատից էր փորձել կանխիկացնել նույն քարտում եղած գումարը, սակայն ծածկագիրը սխալ մուտքագրելու պատճառով բանկոմատը քարտը, այսպես ասած՝ կուլ էր տվել:

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։



Աղբյուր

Վատ-լուր-ունեմ-սորոսականների-համար.-Նարեկ-Մալյան
Previous Story

Վատ լուր ունեմ սորոսականների համար. Նարեկ Մալյան

Next Story

Իշխանությունը երեք տարում ամեն ինչ հասցրեց զրոյական կետի, հիմա էլ միտումնավոր աղավաղում է մեր ձեռքբերումները, տիրապետող է սուտը, կեղծիքն ու աճպարարությունը. Տիգրան Թորոսյան (տեսանյութ) — Լուրեր Հայաստանից

Go toTop