[ad_1]
Ինդոնեզիայի Ճավա կղզու բնակիչը՝ 69-ամյա Ալասան Սադիմանը, կղզու կենտրոնական մասում 250 հեկտար տարածության վրա միայնակ 11 հազար ծառ է տնկել, գրում է Reuters-ը՝ նշելով, որ տղամարդը հրդեհներից այրված և անպտուղ դարձած հողատարածքները վերածել է իսկական «օազիսի»:
Ալասան Սադիմանը հիշել է, որ երբ նոր էր սկսել ծառեր տնկել, գյուղի բնակիչներից քչերն էին գնահատում իր համառ աշխատանքը։
«Մարդիկ ծաղրում էին ինձ, երբ ես գյուղ բերեցի բանանի ծառերի սերմեր․ նրանք կարծում էին՝ այդ ծառերի մեջ ոգիներ կա»,- գործակալությունը հայտնել է Սադիմանը:
Գյուղացիներից մեկը նույնիսկ խոստովանել է, որ որոշ մարդիկ նրան խելագար են համարել։
«Մարդիկ կարծում էին՝ նա խելագար է, բայց հիմա տեսեք արդյունքը։ Նա կարողացավ մի քանի գյուղի բնակիչներին մաքուր ջրով ապահովել»,- ասել է համագյուղացին։
Սադիմանը հույս է հայտնել, որ մարդիկ կկարողանան բարեկեցիկ ու երջանիկ ապրել և չեն այրի անտառները։