Նեպալի իշխանությունները Կատմանդուն պարուրած խեղդող ծխի պատճառով հրամայել են փակել դպրոցները

30.03.2021

[ad_1]

Նեպալի իշխանությունները հրամայել են փակել դպրոցները՝ խեղդող ծխի պատճառով, որը պարուրել էր Կատմանդուն: Ինչպես նշում է AFP-ն, սա շրջակա միջավայրի աղտոտման պատճառով երկրի կրթության ոլորտի փակվելու առաջին դեպքն է:

Ներկայումս Կատմանդուն համարվում է աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից մեկը, որտեղ օդի որակի ինդեքսը (AQI) 300-ից բարձր է:

«Որոշվել է, որ ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչեւ ուրբաթ: Որքան մեզ հայտնի է, սա առաջին անգամ է, երբ դպրոցները փակվում են շրջակա միջավայրի աղտոտման պատճառով»,- AFP-ին ասել է ԿԳՆ մամուլի քարտուղար Դիպակ Շարման:

Կառավարությունը նաեւ կոչ է արել մարդկանց մնալ տանը եւ խուսափել շինարարությունից ու աղբ այրելուց: Փորձագետները ասում են, որ երկրի մի քանի մասերում մոլեգնող անտառային հրդեհները, զուգորդված մթնոլորտային պայմանների հետ, հանգեցրել են նրան, որ խիտ ծուխը պարուրել է շատ տարածքներ:

Twitter-ում Կատմանդուի բնակիչները բողոքում են շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով «աչքերի ծակխկոցից» ու «քորից»:

Կատմանդուի օդանավակայանում ծխի պատճառով ցածր տեսանելիությունը խափանել է թռիչքները: Երկրի միակ միջազգային օդանավակայանը ուրբաթ օրը ժամանակավորապես փակվել է, քանի որ տեսանելիությունը իջել է մինչեւ 1000 մետրի:



Աղբյուր

Previous Story

«Ժողովուրդ»․ Ինչի՞ դիմաց պետք է Թուրքիան փոխի իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ — Լուրեր Հայաստանից

Next Story

ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել Ուկրաինայի հետ հարաբերությունները երկրում բարեփոխումներ իրականացնելու համար — Լուրեր Հայաստանից

Go toTop