Վատ լուր ստացանք դերասան Արտաշես Ալեքսանյանից. Ի՞նչ է պատահել սիրելի դերասանին

24.12.2020

Արտաշես Ալեքսանյան ծնվել է 1961 թվականի հուլիսի 17-ին, Երևանում: 1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը: 1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում` Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ, 1984-1988 թվականներին` Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ: 1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում: 1988-1990 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնի դերասան: 1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում (վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին):

1991-1992 թվականներին մասնակցել է Արցախի պատերազմին, եղել է ֆիդայի, Մահապարտների ջոկատի պատվավոր անդամ: 1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան: 1994-1996 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում: 1994-1996 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: 1998-2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում` Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»: 2002-2003 թվականներին կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ:

 

Добавить комментарий

Your email address will not be published.

Previous Story

Ադրբեջանցիները գտել են տան մեջ թաքնված հայ զինվորի․

Next Story

Ով է իրականում Ռոբերտ Քոչարյանի դուստրը․ Պարզվում է, որ նա․․․

Go toTop