Բուլղարիայում գտել են կավե տախտակ՝ անհայտ լեզվով նամակով

30.03.2021

[ad_1]

Բուլղարիայի կենտրոնական մասում հնագետները հայտնաբերել են եւս մեկ կավե տախտակ, որը 7 հազար տարեկան է: Տախտակի վրա նշաններ են փորագրած, որոնք համարվում են գրության նախատիպը: Այս տարածաշրջանում մշակութային այդ շերտի համար սա նման առաջին գտածոն չէ, փոխանցում է Planet- today-ը՝ վկայակոչելով Archaeology in Bulgaria-ին:

Տախտակը հայտնաբերել են նախապատմական բնակավայրի պեղումների ժամանակ, որը գետի երկու ափերին գոյություն է ունեցել մ.թ.ա. 5100-4800 թվականներին:

Պատմաբանների կարծիքով՝ նշաններով կավե տախտակը գրության նախատիպի վառ օրինակ է: Ցավոք, այս պահին անհնար է գրառումը վերծանել, քանի որ գրառման մեջ չի օգտագործվել գիտությանը հայտնի ոչ մի այբուբեն: Գիտնականները, սակայն, հույս ունեն որ նման խնդիրը կկարողանա լուծել արհեստական ինտելեկտը:

Նման առաջին տախտակները Արեւելյան Եվրոպայի տարածքում գտնվել են դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներին, եւ այդ ժամանակից ի վեր դրանք պարբերաբար հայտնաբերվում են: Դրանցից ամենահինը 8 հազար տարեկան է:



Աղբյուր

Previous Story

«Ալ-Ռիադ»-ին` բասկետբոլի Եվրասիական լիգայի հաղթող — Լուրեր Հայաստանից

ՀՐԱՇՔ-ԼՈՒՐ.-Մուրադովը-հայ-ռшզմագերիների-անուն-ազգանունները-տրաшմադրել-է-մեզ,-իսկ-նրանց-пղջ-լինելու-մասին-հաստատված-տեղեկությունն-այս-պահին-փпխանցվում-է-հшրազшտներին
Next Story

ՀՐԱՇՔ ԼՈՒՐ. Մուրադովը հայ ռшզմագերիների անուն-ազգանունները տրաшմադրել է մեզ, իսկ նրանց пղջ լինելու մասին հաստատված տեղեկությունն այս պահին փпխանցվում է հшրազшտներին

Go toTop