Ever Given նավը քամու պատճառով կրկին արգելափակել է երթևեկությունը Սուեզի ջրանցքում. «ՌԻԱ Նովոստի» — Լուրեր Հայաստանից

29.03.2021

[ad_1]

Սուեզի ջրանցքում խցանված Ever Given բեռնանավը կրկին արգելափակել է երթևեկությունը, սակայն իրավիճակն այնքան բարդ չէ, ինչպես նախկինում էր: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է ջրանցքի վարչակազմի ղեկավարությունը:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ նավը վերադարձել է նույն դիրքին քամու պատճառով, սակայն իրավիճակն այնքան բարդ չէ, ինչպես սկզբնական շրջանում:

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին երկուշաբթի հայտարարել է, որ իրենց հաջողվել է հանգուցալուծել Սուեզի ջրանցքում խցանված Ever Green բեռնատար նավի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Եգիպտոսցիների ձեռքերով իրավիճակը վերադարձել է իր բնականոն հունին, և ողջ աշխարհում մարդիկ կարող են վստահ լինել, որ իրենց ապրանքները տեղափոխվում են այս նավիգացիոն զարկերակով»,- ասել է երկրի նախագահը:

Հիշեցնենք, որ խցանված նավի` ծանծաղուտից դուրս բերման գործողությունները շարունակվում են մարտի 23-ից: Գործողություններին ներգրավվել է 15 քարշակող տեխնիկա: Այսօր ավելի վաղ այն հաջողվել էր մասամբ տեղաշարժել:

400 մետր երկարությամբ Ever Given նավը, որը պատկանում է ճապոնական Shohei Kisen ընկերությանը և նավարկում է Պանամայի դրոշի ներքո, երեքշաբթի օրը ուժեղ քամու և ավազամրրիկի պատճառով փոխել է ընթացքի ուղղությունն ու քթամասով բախվել հակառակ ափին՝ արգելափակելով Սուեզի ջրանցքի միակողմանի գոտին: Քարշակների օգնությամբ այն դուրս բերելու փորձերն անհաջող էին: Օգտագործվել է հատուկ տեխնիկա, որի օգնությամբ նավի առաջնամասի տակից հանվել է ավելի քան 17 000 տոննա ավազ:   



Աղբյուր

Previous Story

Աբովյանում ճակատ-ճակատի բախվել են Toyota-ն ու Lada-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր

Next Story

Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում. Փաստաբան

Go toTop