Մարտի 26-ից 29-ը ՀՀ–ում բացահայտել են հանցագործության 106 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված — Լուրեր Հայաստանից

29.03.2021

[ad_1]

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 10-ական, յուրացման կամ վատնման ու թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 6, խուլիգանության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության ու գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2-ական, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի վնասման, խոշտանգման, փաստաթղթի ոչնչացման, սպանության սպառնալիքի և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, բնակարանային գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, վրաերթի և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 1 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Աղբյուր

Previous Story

Նիկոլի շտապ արձագանքը՝ձայնագրությանը…կապշեք երբ իմանաք,որ նա…

Next Story

Ինչպես ձախողել «ձեթ՝ հայրենիքի դիմաց» ծրագիրը. Ընտրությունների արդյունքները գրեթե հայտնի են. Վահե Հովհաննիսյան

Go toTop