[ad_1]
Սպիտակ տունն ամերիկյան ընկերությունների հետ աշխատում է երկրի բակիչների համար անձնագրեր եւ հավաստագրեր ներմուծելու ուղղությամբ, որոնք պատվաստվել են նոր կորոնավիրուսի դեմ, կիրակի հայտնել է The Washington Post թերթը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ երկրում կյանքը կսկսի վերադառնալ նորմալ հունի մեջ արդեն ամռանը: Բացի այդ, ընդգծում է թերթը, կաճեն ընկերությունների թիվը, որոնք պնդում են ամերիկացիներից արված պատվաստումների մասին ապացույցներ ստանալու անհրաժեշտության մասին:
The Washington Post-ի տվյալներով՝ «պատվաստման անձնագրերի» մշակմամբ զգալի չափով կզբաղվի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը: Այդ ամիս Սպիտակ տունը ստանձնել է այդ հարցում դաշնային կառույցների գործողությունները համակարգողի դերը: Ակնկալվում է, որ անվճար փաստաթղթերը կարելի է ստանալ սմարթֆոնների համար հավելվածների միջոցով:
Այդ առումով իշխանությունները բախվում են մի շարք խնդիրների հետ՝ ներառյալ առողջապահության ոլորտում տվյալների գաղտնիությունն ապահովելը: Նրանք ցանկանում են համոզվել, որ բոլոր հայրենակիցները կկարողանան ստանալ «պատվաստման անձնագիր»: Կառավարությունը մտադիր է մշակել համակարգչային համակարգեր, որոնք դժվար է կոտրել, եւ հավաստագրեր, որոնք անհրար է կեղծել: Ինչպես նշում է The Washington Post-ը, այդպիսի նախաձեռնությունը ստիպում է պատվաստվել բազմաթիվ ամերիկացիներին, որոնք դեմ են պատվաստմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: