[ad_1]
Շքեղ դասի մեքենաներ արտադրող բրիտանական Bentley ընկերությունը նշել է 200 000-րդ ավտոմեքենայի թողարկումը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, 200 000 մեքենան ընկերությունն արտադրել է 102 տարում, մինչդեռ մեքենաների 75 տոկոսից ավելին արտադրվել է վերջին 18 տարում: Հոբելյանական մոդելը դարձել է Bentayga քրոսովերի հիբրիդային տարբերակը:
Ընկերությունից հայտնում են, որ 2003 թվականին Continental GT կուպեի թողարկումից հետո բրիտանական ապրանքանիշի թողարկման ծավալները զգալիորեն մեծացել են, և այսօր գործարանից օրական 85 ավտոմոքենա է դուրս գալիս:
Bentley-ի թողարկած մեքենաների ընդհանուր ծավալում Continental GT երկդռնանի մոդելի մասնաբաժինը կամզում է 40 տոկոս, Continental Flying Spur սեդանների մասնաբաժինը՝ 20 տոկոս, իսկ Bentayga մոդելինը՝ 12.5: Սակայն քրոսովերի պահանջարկն այնքան մեծ է, որ ընկերության կանխատեսումներով՝ առաջիկա 10 տարում այն կշրջանցի Continental GT-ին:
Փիրուզագույն հոբելյանական Bentayga-ն նախատեսված է Չինաստանից գնորդի համար, և դա պատահական չէ, քանի որ 2020 թվականին գրանցած ռեկորդային վաճառքով ընկերությունը պարտական է չինացի գնորդներին: