Ավանտյուրիստի տհաս լսարանը չի կարող գիտակցել, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցում Երևանի ու Բաքվի շահերի միջև հավասարության նշան դնելը տգիտության ու էժանագույն պոպուլիզմի դրսևորում է. Վահե Դավթյան — Լուրեր Հայաստանից

28.03.2021

[ad_1]

Ավանտյուրիստի տհաս լսարանը չի կարող գիտակցել, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցում Երևանի ու Բաքվի շահերի միջև հավասարության նշան դնելը տգիտության ու էժանագույն պոպուլիզմի դրսևորում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:

«Արագած համայնքում այսօր անցկացված թուրք-ադրբեջանական պրոպագանդայի շրջանակներում Ավանտյուրիստը հայտարարել է, որ չենք կարող Ադրբեջանի տարածքով մենք ճանապարհ ստանալ, իսկ իրենք մեր տարածքով՝ ոչ:

Ավանտյուրիստը, ինչպես բազմիցս համոզվել ենք, ոչ միայն չի պատկերացնում տարածաշրջանի քաղաքական քարտեզը, այլև չունի տարրական հաշվարկ անելու ունակություն: Այլապես թուրք-ադրբեջանական պրոպագանդայի արդյունավետության բարձրացման համար կփորձեր այլ թեզեր կիրառել:

Ավանտյուրիստը շարունակում է շփվել բացառապես իր՝ կրթական չափազանց ցածր ցենզ ունեցող անհայրենիք լսարանի հետ: Այդ լսարանը դժվար թե հասկանա, որ Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական տրանսպորտային հաղորդակցության հաստատումը ռազմավարական նշանակություն ունի բացառապես Բաքվի ու Անկարայի համար: Մինչդեռ Ավանտյուրիստի կողմից առաջ քաշված Նախիջևանով՝ Ռուսաստան երթուղին լոգիստիկ առումով աբսուրդային է, անհեթեթ (այս ամենին բազմիցս հանգամանորեն անդրադարձել եմ, կարիք չկա կրկնվելու):

Ավանտյուրիստի տհաս լսարանը չի կարող գիտակցել, որ մշակվող տրանսպորտային-լոգիստիկ լուծումների շրջանակներում Երևանի ու Բաքվի շահերի ու հեռանկարների միջև հավասարության նշան դնելը տգիտության ու էժանագույն պոպուլիզմի դրսևորում է»,- գրել է Դավթյանը:



Աղբյուր

Previous Story

Оրենքով գпղերը վերջապես ընտրեցին իրենց առաջնորդին. Դուք կզրկվեք խпսելու ունшկությունից իմանալով, թե որ հшյտնի հայն է այսուհետ գլխшվորելու քր եական աշխարհը. իսկ մենք կարծել ենք, որ նա պարզապես դերասան է

Next Story

Կարևոր։ Ինտերպոլը բացահայտեց Միշիկի գտնվելու վայրը՝ ՍԵրխիո Մերինդես անունով։ Նրան տեղափոխում են ՌԴ —

Go toTop