[ad_1]
Շուրջ մեկ օրվա ընթացքում սերբ իրավապահները բերման են ենթարկել վանդալին, որը կոտրել էր Բելգրադի կենտրոնում հուշարձանի խաչը: Նա Աֆղանստանից 28-ամյա միգրանտն էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հարձակման օբյեկտն էր սերբական պետության հիմնադիր Ստեֆան Նեմանեին նվիրված հուշարձանը, որի հեղինակն է ռուս քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը:
Սերբական ԶԼՄ-ների տվյալներով՝ Աֆղանստանից միգրանտը երկար ժամանակ շրջել է հուշարձանի շրջանում, որից հետո կոտրել խաչն ու փախուստի դիմել, երբ անցորդները շտապել են նրա ուղղությամբ: Դեպքը մեծ հնչեղություն է ստացել Սերբիայում, որտեղ ուժեղ արտահայտված են ուղղափառության ավանդույթները:
Կիրակի սերբ իրավապահները բերման են ենթարկել հանցագործին, որի մոտ հայտնաբերել են նաեւ թմրանյութեր, նա նաեւ խախտել է Սերբիա մուտք գործելու կանոնները: Առաջիկայում նա կկանգնի դատարանի առաջ: