Վատ լուր Ստեփան Ղամբարյանից․Ինչ է պատահել սիրված դերասանի հետ

24.12.2020

Երեկ կեսօրին կողոպտել են դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը՝ տանտերերին պատճառելով շուրջ 1 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս, Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց դերասանը:

Վերջինս մեկտեղ ուրախությամբ նկատեց՝ իրենց բախտը բերել է, որ այդ ժամին տանը մարդ չի եղել՝ մայրը, փոքրիկն ու կինը դրսում են եղել:

«Տունս Սիլաչիի տարածքում է: Ցերեկը ժամը 13:00-ից 16:00-ի հատվածում են տուն մտել: Մայրս տանից դուրս է եկել ու միայն ներքևի կողպեքն է փակ եղել: Հարմարեցված բանալիով դուռը բացել ու տուն են մտել: Փառք Աստծո՝ այդ ժամին տանը մարդ չի եղել», – մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ղամբարյանների տանից գողացել են «MacBook» ֆիմայի համակարգիչ, IPad, նաև՝ Ստեփան Ղամբարյանի անվանական, օրինական 2 ատրճանակները: Դերասանն արդեն դիմել է ոստիկանություն:

 

Добавить комментарий

Your email address will not be published.

Previous Story

Մարկ Սաղաթելյանի մահվան առեղծվածը. Ինչն էր սպանել սիրված դերասանին

Next Story

Ռուսաստանը խտրական օրենք է ընդունել Հայաստանի նկատմամբ.

Go toTop