Ուկրաինայում մարտի 28-ին անցում կկատարվի ամառային ժամանակի, քանի որ դրան խոչընդոտող օրինագիծը Գերագույն Ռադայում չի ընդունվել — Լուրեր Հայաստանից

28.03.2021

[ad_1]

Ուկրաինայում մարտի 28-ին՝ տեղական ժամանակով 03:00-ին, անցում կկատարվի մոսկովյան ժամանակին. ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ կտրվեն, հաղորդում է ТАСС-ը:

Պատճառն այն է, որ Գերագույն Ռադայում իշխող կուսակցության կողմից ներկայացված օրինագիծը միասնական կիևյան ժամանակ երկրի ողջ տարածքում հաստատելու, մոսկովյան ժամանային գոտուց ամբողջապես դուրս գալու և, ըստ այդմ, ամառային ժամանակի անցում կատարելուց հրաժարվելու վերաբերյալ չի ընդունվել:

Իշխող քաղաքական ուժը մոսկովյան ժամայի գոտուց երկիրը դուրս բերելը «աշխարհաքաղաքական խնդիր» են համարել, և օրինագծով միասնական կիևյան ժամանակի գործածումը նախատեսվել է նաև Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի համար:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ռադայում մարտի 3-ին, իսկ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվելու համար կողմ ձայների թիվը չի բավականացրել, և օրինագիծն ուղարկվել է լրամշակման:



Աղբյուր

Previous Story

Շտшպ լուր.Անհшպաղ ՏԱՐԱԾԵԼ․ 2-րդ փուլը սկսված է՝ Նիկոլը կшտաղած վերшցնում է թավիշը՝ հшյտնաբերվել է Սերժի պшյմանшգիրը Էրդողանի հետ

Next Story

Նnր Հզnր պшյթյnւն Մինգեչшnւրnւմ. Միшյն տեuնեք Բшքվի nւ մյnւս քшղաքների վիճшկը. Ողջ Ադրբեջшնը խшռնվել է իրար.

Go toTop