[ad_1]
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 65-ամյա մի տղամարդը մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:
Մարտի 22-ին հաղորդվել էր, որ Երևան-Երասխ ճանապարհի 66-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի հատվածում, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 65-ամյա մի տղամարդ:
Հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Վոլոդյա Սահակյանը մարտի 26-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: