Մեքսիկայում «Քովիդ-19»-ի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 200 000-ը. Worldometers   — Լուրեր Հայաստանից

27.03.2021

[ad_1]

Մեքսիկայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 200 862 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

Մարտի 27-ի դրությամբ՝ հյուսիսամերիկյան երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 2 219 845 մարդ: Վերջին մեկ օրում արձանագրվել է վարակման 5303 դեպք, մահվան՝ 651:

Մահացության ցուցանիշով Մեքսիկան երրորդն է ողջ աշխարհում և զիջում է միայն ԱՄՆ-ին, որտեղ մահացածների թիվը գերազանցել է 560 հազարը և Բրազիլիային, որտեղ մահացել է ավելի քան 307 հազար մարդ:

Մահացության ցուցանիշով ամենից շատ դեպքեր գրանցած երկրներից Մեքսիկային հաջորդում են Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան:



Աղբյուր

Previous Story

ՇԱՏ Հրատապ! Թուրք կինը ցնցեց Նիկոլին! Սա պիտի բոլորը տեսնեն

Next Story

Վшղվանից կшրող եք դիմnւմ ներկшյացնել մինչև 18 տшրեկան երեխաներից յnւրшքանչյnւրի համար 26․500 դրшմի աջшկցпւթյուն ստшնшլու հшմար. ՄԱՆՐԱՄԱUՆԵՐ —

Go toTop