Մանչեսթեր Յունայթեդի կանանց թիմն առաջին անգամ կխաղա Օլդ Տրաֆորդում — Լուրեր Հայաստանից

27.03.2021

[ad_1]

«Մանչեսթեր Յունայթեդի» կանանց թիմն այսօր առաջին անգամ կխաղա «Օլդ Տրաֆորդում», որտեղ հիմնականում իր տնային հանդիպումներն է անցկացնում տղամարդկանց թիմը. մրցակիցը «Վեսթ Հեմն» է:

Սովորաբար թիմն իր տնային հանդիպումն անցկացնում է Leigh Sports Village-ում, որը տեղավորում է 12 հազար հանդիսական, իսկ «Օլդ Տրաֆորդը» տեղավորում է 74 հազար հանդիսական:

«Սա շատ կարևոր քայլ է: Ակումբը ցույց է տալիս իր լուրջ վերաբերմունքը մեզ: Կանանց ֆուտբոլի համար նմանօրինակ քայլերը կարևոր են:

Սա պարզապես հիասքանչ է: Ես մանկուց երկրպագում եմ «Մանչեսթեր Յունայթեդին», և այդ տեսանկյունից սա երազանքի իրականացում է»,-ասել է կիսապաշտպան Ջեկի Գրոնենը:

 



Աղբյուր

Previous Story

Վայրկյաններ առաջ․Ցшվալի լուր․Uգում է ողջ ազգը․Մшհшցել է Հայաստանի նախկին նախարար․․․

Next Story

Ջրականիև Վարանդայի շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս 5 զինծառայողի աճյուն

Go toTop