Բրազիլիայում 1 օրում Covid-19-ով վարակման ավելի քան 84 հազար դեպք է հայտնաբերվել. RT — Լուրեր Հայաստանից

27.03.2021

[ad_1]

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին 1 օրում ավելացել է ավելի քան 84 հազարով: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ 1 օրում երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 84 245 դեպք, այսպիսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 12 404 414:

Ինչպես հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը՝ Covid-19-ի հետևանքով զոհերի թիվը Բրազիլիայում 1 օրում ավելացել է 3650-ով և կազմել 307 112:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսային համավարակի պատճառով 90 տարվա ընթացքում իր ամենամեծ անկումն է ապրել՝ ազդելով հասարակության առավել խոցելի հատվածների վրա: Այդ պատճառով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ձեռքբերումը կարող է դանդաղել 10 տարով, ասված է միջազգային կազմակերպության զեկույցում: 



Աղբյուր

Previous Story

Աճում է աֆրիկյան փղերի ոչնչացման ռիսկը

Next Story

Հնդիկը կնոջն ու նրա ընտանիքին սպանել է հազվագյուտ թույնով, որի մասին կարդացել է Սադամ Հուսեյնի կենսագրության մեջ

Go toTop