Աճում է աֆրիկյան փղերի ոչնչացման ռիսկը

27.03.2021

[ad_1]

Աֆրիկյան փղերը, որոնք ապրում են անտառներում եւ սավաննաներում, ոչնչացման վտանգի տակ են գտնվում: Բնապահպանները կոչ են անում անհապաղ դադարեցնել որսագողությունը: «Մենք շտապ պետք է դադարեցնենք որսագողությունը եւ ապահովենք հարմար միջավայրի պահպանումը ինչպես անտառային, այնպես էլ սավաննային փղերի համար»,-Daily Mail-ի փոխանցմամբ՝ ասել է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) գլխավոր տնօրեն Բրունո Օբերլեն:

Շվեյցարական կազմակերպության կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սավաննային փղերը ոչնչացման եզրին են, իսկ ավելի փոքր անտառային փղերը կրիտիկական սպառնալիքի տակ են:

ԲՊՄՄ-ն մեջբերում է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ տարբեր բնակավայրերում աֆրիկյան սավաննային փղերի պոպուլյացիան նվազել է առնվազն 60%-ով վերջին 50 տարում, այն դեպքում, երբ հիմնականում Կենտրոնական Աֆրիկայում ապրող անտառային փղերի պոպուլյացիան 86%-ով 31 տարում: Ընդհանուր առմամբ մնացել է շուրջ 415 000 կենդանի:



Աղբյուր

Previous Story

Пղբերգական լուր. մшհացավ սիրվшծ ու հшյտնի հայ դերասանը.Հայ ժողովրդի ևս մեկ ցшվալի կпրпւստ

Next Story

Բրազիլիայում 1 օրում Covid-19-ով վարակման ավելի քան 84 հազար դեպք է հայտնաբերվել. RT — Լուրեր Հայաստանից

Go toTop