[ad_1]
Մունդիալ-2022-ի ընտրական փուլի մեկնարկային տուրում Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանեց լրագրողների հարցին.
2 հենակետայինով խաղը սկսելու մասին.
«Շատ հեշտ է խաղից հետո խոսել»:
Հաջորդ խաղի մեկնարկային կազմի մասին.
«Անիմաստ հարց է: Ֆուտբոլիստներն այժմ վերականգնվում են և հիմա հնարավոր չէ պատասխանել այդ հարցին»:
4-4-2 սխեմայի մասին.
«Այս խաղային սիստեմը մեզ հաջողություն բերեց»:
Կարապետյանի՝ մեկնարկային կազմում չհայտնվելու մասին.
«Մեկնարկային կազմում չհայտնվելը կապված չէր հնարավոր վատ մարզավիճակի հետ»:
Սարգիս Ադամյանի խաղի մասին.
«Ադամյանը շատ լավ խաղ անցկացրեց: Նվիրված է հավաքականին և ես շատ ուրախ եմ դրա համար»: