ԵՄ գագաթնաժողովում որոշվել է ակտիվացնել համագործակցությունը Թուրքիայի հետ — Լուրեր Հայաստանից

26.03.2021

[ad_1]

Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել ակտիվացնել քաղաքական և տնտեսական երկխոսությունը Թուրքիայի հետ՝ ի պատասխան Անկարայի գործողությունների՝ ուղղված Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակի ապաէսկալացիային, սակայն նախազգուշացրել է նոր պատժամիջոցների հավանականության մասին, եթե իրավիճակը փոխվի:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին ասվում է ԵՄ պետությունների  կառավարությունների ղեկավարների՝ հինգշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման ավարտին ընդունված հայտարարության մեջ:

«Ողջունում ենք Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում ապաէսկալացիան, որը տեղի է ունեցել Կիպրոսի ափամերձ վիճահարույց տարածքներում Թուրքիայի անօրինական հորատման գործունեության դադարեցման, Հունաստանի հետ երկխոսության վերականգնման և ՄԱԿ-ի հովանու ներքո կայանալիք բանակցությունների շնորհիվ: Այդ դրական դինամիկան ամրապնդելու նպատակով ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ աստիճանական երկխոսություն սկսել՝ մի շարք ուղղություններով համագործակցության ակտիվացման շուրջ»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:



Աղբյուր

Previous Story

ԱՓՍՈՍ․Հենց նոր տեղեկացանք, որ ԱՄՆ-ում մեր շատ սիրելի դերասան Աշոտ Եդիգարյանի հետ շատ վшտ բան է պատահել․ Պարզվում է, որ․․․

Next Story

Զшրմանքից աչքերներդ ուղղակի բաց կմնա, երբ իմանաք, թե пվ է Սիրված դերասանուհի Աիդա Բաբաջանյանի ամուսինը և երեխաները..պшրզվում է նա բոլորիս հшյտնի… (Ֆոտո)

Go toTop