Վան Գոգի «Փողոցային տեսարան Մոնմարտրում» կտավը վաճառվել է ավելի քան 16 մլն եվրոյով — Լուրեր Հայաստանից

25.03.2021

[ad_1]

Հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի (1853-1890) «Փողոցային տեսարան Մոնմարտրում» կտավը Փարիզում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 16,2 մլն եվրոյով: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Sotheby’s աճուրդի տանը:

Ինչպես հայտնել են աճուրդի կազմակերպիչները, կտավի գինը, որում հողմաղաց է պատկերված, վաճառքի մեկնարկից 10 րոպե անց հասել է 16,2 մլն եվրոյի: Sotheby’s-ի կայքում նշվում է, որ հոլանդացի վարպետի կտավը վաճառվել է 16 251 000 եվրոյով, մինչդեռ նախապես գնահատվել էր 5-8 մլն եվրո:

Նկարը Վան Գոգը հեղինակել է 1887 թվականին, այն երբեք չի ներկայացվել լայն հանրությանը: Մոտ 100 տարի այն պահվել է փարիզյան ընտանիքներից մեկի մասնավոր հավաքածուի կազմում, որի ներկայիս սերունդը որոշել է այն աճուրդի հանել:

 



Աղբյուր

Previous Story

Այu 19-шմյա աղջիկը 7 оրում uեռшկան հшրաբերпւթյnւն է пւնեցել ավելի քшն 5000 տղшմարդու հետ. այժմ տեuեք թե ինչ կյшնքով է ապրпւմ նш

Next Story

Վազգեն Մանուկյանին 35 Տարի Ազատազրկում, Դատարանը Հրապարակեց Վճիռը —

Go toTop