Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկվածի մոտից սառը զենքեր են հայտնաբերվել

25.03.2021

[ad_1]

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի 27- ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ, մետաղական մահակ, պլաստիկի վրա ամրացված դանակ և թզբեհ, որի ծային մետաղյա սուր իր կար:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:



Աղբյուր

Previous Story

Քո տեղը դագաղն ա, դու պետք է ցմահ լռես, դագաղում պառկած լռես, Նիկոլ․ Սերգեյ Շաքարյանց

Next Story

Եվրասիական Լիգա. Ալ Ռիյադին ծանրագույն խաղում ուժեղ էր Վահագնի Սիթիից (տեսանյութ) — Լուրեր Հայաստանից

Go toTop