[ad_1]
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆատիի՝ վնասվածքից վերականգնումը չի ընթանում այնպես, ինչպես ծրագրվում էր:
18-ամյա ֆուտբոլիստը կարող է մենիսկի վիրահատության ենթարկվել: Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն:
Ֆատին կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը: Վիրահատության վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում՝ բուժզննումից հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆատին ծնկի շրջանում ցավեր է զգում իրեն ծանրաբեռնելիս:
Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում Ֆատին 7 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի հեղինակ: