[ad_1]
Հինգշաբթի առավոտյան ոսկու գինը փոքր-ինչ աճում են կորոնավիրուսային համավարակի պատճառով տնտեսության համար մտավախությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:
Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 0.14 տոկոսով կամ 2.4 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 735.65 դոլար: Իսկ արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.2 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 25.18 դոլար:
Կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր աճը փոխարինել է լավատեսության ալիքին, որն ավելի վաղ առաջացել էր ամբողջ աշխարհում պատվաստումների տարածման պատճառով: Ներդրողները անհանգստացած են տնտեսության հեռանկարի կապակցությամբ ընթացիկ տարում՝ որոշ երկրներում նոր սահմանափակումների ներդրման պատճառով:
Այս ֆոնին թրեյդերները նախընտրում են ռիսկի չդիմել՝ ներդրումներ կատարելով հուսալի ակտիվների մեջ, որոնց մեջ ավանդաբար մտնում է նաեւ ոսկին: