«Հրապարակ». Ես պետականամետ մարդ եմ և պաշտպանելու եմ պե­տությունը և պետականությունը, ով ուզում է լինի․ Արմեն Խաչատրյան — Լուրեր Հայաստանից

25.03.2021

[ad_1]

«Սյունիքի մի շարք համայնքապետներ, ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, թե Սյունիքի մարզի որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել, հակադարձու էին, թե Արմեն Խաչատրյանի արած ամենածանր աշխատանքը Գորիսի համայնքապետարանում սուրճ խմելն է եղել: Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Իրենց ասածը բացարձակ իրականությանը չի համապատասխանում, Գորիսի համայնքապետարանում, այո, սուրճ հյուրասիրել են, և ամեն անգամ ասում է այդ մասին, բայց ես իմ կատարած աշխատանքը որևէ կերպ չեմ փորձել լուսաբանել և ֆեյսբուքյան գրառումներ չեմ արել, նկարներ չեմ դրել, լրատվամիջոցներին հարցազրույցներ չեմ տվել կատարված աշխատանքների և այդ օրերի մասին և դա արել եմ միտումնավոր, որովհետև կարծում եմ, որ ընդհանրապես անհրաժեշտություն չկա արածը լուսաբանելու, չգիտեմ, Ֆեյսբուք և այլն: Այս պահին էլ ձեռնպահ եմ մնում ինչ-որ բան ասելուց, ժողովուրդը լավ գիտի, Գորիսի տարածքում տեղակայված ստորաբաժանումները, հատուկ ծառայությունները լավ գիտեն, բայց էս պահին հլը որ չեմ ասի, թե ինչ, կփորձում եմ տեսնել՝ ինչքան իրենք առաջ կգնան։

-Հուսով ենք՝ հայրենիքը չի մոռանա, կգնահատի Ձեր արածը:

— Պետք էլ չի, որ հայրենիքը գնահատի իմ արածը:

-Իսկ միտումնավո՞ր էիք փորձում ցեխ շպրտել սյունեցի համայնքապետների ուղղությամբ՝ ասելով, թե չեն պայքարել թշնամու դեմ:

-Ուրեմն ասեմ, որ եթե ցեխ շպրտե­լու միտումնավորություն կա, ապա դա դրսևորվել է իրենց կողմից և ոչ թե իմ: Դուք լսե՞լ եք իմ հարցազրույցը: Բոլոր հաղորդումների, ելույթների ժամանակ որևէ անդրադարձ չեմ արել իմ կատարած աշխատանքին, միշտ անդրադարձ եմ կատարել հա­մայնքի կատարած աշխատանքնե­րին: Եթե դիտեք, կտեսնեք, թե ես ինչքան բարձր եմ գնահատել հա­մայնքում կատարված աշխատանքնե­րը: Այդ օրը Para.TV լրատվամիջոցը հարցնում է ինձ պատերազմից, թե համայնքի ղեկավարներն իրենց ջո­կատներով դիմակայել են թշնամուն, և իմ պատասխանն ամբողջությամբ վերաբերել է պատերազմից հետոյին, պատերազմից հետո որևէ թշնամուն դիմակայելու կամ մարտական գործո­ղությունների մեջ մտնելու անհրա­ժեշտություն չի եղել: Իմ ասելիքը դա է եղել: Եվ ինչո՞ւ են նենգափոխում թե՛ լրատվամիջոցի հարցը, թե՛ դրա հետ կապված պատասխանները, և այս ամբողջ աժիոտաժը, որ ստեղծ­վել է, ինձ մոտ հարց է առաջանում՝ գուցե պետք է եղել իրենց, որ այդպես ներկայացնեն: Դրա համար առայժմ լռում եմ, որ հասկանամ՝ էլ որտեղից ում ձայնն է գալիս:

-Գուցե լրագրողը նկատի է ունեցել այն, որ ադրբեջանցիները սահմանազատման աշխատանքներ են իրականացնում GPS-ով, և Սյունիքի համայնքապետներն Են իրենց ուժերով փորձում դիմակայել դրան, իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում:

-Ոչ, լրագրողի հարցը վերաբերում էր նրան, որ պատերազմից հետո, և դա այն լրատվամիջոցն է, որը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինա­տի հովանավորության տակ է գործում՝ Para.TV-ն, Վահե Հակոբյանի…

-Ի դեպ, այդ լրատվամիջոցի և կոմբինատի փողերից սնվել են նաև ձեր որոշ պատգամավորներ…

-Հա, բան չեմ ասում, հիմի ով ինչից ա սնվել… ես չգիտեմ՝ ով որտեղ ա աշխատել, էդ պատգամավորների կյանքի, առողջության և անցած ճա­նապարհի համար որևէ կերպ պա­տասխանատվություն չեմ կրում, ես շատերի մասին շատ տեղեկություն ունեմ։ Բայց իմ խոսքը վերաբերել է պատերազմից հետոյին:

-Ձեր արած հայտարա­րությունների համար Ձեզ խիստ քննադատեցին, շատերն ասում են՝ ինչո՞ւ է Արմեն Խաչատրյանը վարկա­բեկում ինքն իրեն…

-Օրինակ՝ ո՞ր հայտարա­րությունները:

-Այն, որ կուրծք ծեծելով պաշտպանում եք իշխանություննե­րին և ուզում եք ցույց տալ, թե Սյունիքում որևէ խնդիր չկա:

-Ուրեմն, ես պետականամետ մարդ եմ և պաշտպանելու եմ պե­տությունը և պետականությունը՝ ով ուզում է լինի: Եթե մեկը փորձի ինչ-որ պրովոկացիա անել, խուճապային տրամադրություններ ստեղծել, պե­տության և պետականության հեղինակությունը վարկաբեկել, որ չկա պե­տություն, այլ կան անհատներ, որոնք իրենց վրա վերցրել են պետության դերը, ես հաստատ էդ մարդկանց չեմ ասելու դրական խոսքեր, որովհետև ես պետության մարդ եմ ու պաշտպանելու եմ մեր պետությունը՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության: Մեկին կարող է դուր է գալիս, հազա­րին էլ դուր չի գալիս:

-Ամեն դեպքում, Ձեր այսօրվա գործունեությամբ և հայտարա­րություններով վարկաբեկում եք ինքներդ Ձեզ:

-Ո՞ր հայտարարությունները կոնկրետ, ո՞րը դուրներդ չի եկել: Օրի­նակ, որ ասում եմ՝ Ալիևի հայտարա­րությունը ցինիզմ ա… Ալիևին շատ ավելի ուրիշ ձև կքննադատեի և շատ ավելի ուրիշ ձև կպատասխանեի, եթե չունենայինք գերիներ:

-Իրենք էլ մեզ մոտ ունեն գե­րիներ, բայց Ալիևը շարունակում է հոխորտալ և Հայաստանի ղեկա­վարի հասցեին ամենալկտի արտա­հայտությունները թույլ տալ, ծաղրել, հոլովակներ են սարքում, որի համար ես՝ որպես քաղաքացի, շատ վատ եմ զգում, կարծում եմ՝ Դուք էլ:

-Իհարկե, մենք բոլորս ենք վատ զգում, բայց հաշվի առ այն հանգա­մանքը, որ մենք գերիներ ունենք, և Ալիևն այդ ցինիկ հայտարա­րությունները, որ անում է, այդ ցինիզմը երկար չի տևելու, և դա մենք պետք է ապացուցենք մեր աշխատանքով և ամեն ինչով: Ուղղակի չեմ ուզում Ալիևին պատասխանեմ նույն տոնով, ասեմ, որ ինքը գլուխը պատին ա տա­լիս, և նման այլ արտահայտություններ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 

 

 

 

 



Աղբյուր

Previous Story

Հրատապ լпւր. Թпւրքիան զինտեխնիկա է կпւտակпւմ Հայաստանի սահմանագծпւմ. թիրախը Սյпւնիքն է. տեսեք ինչ է կատարվում —

Next Story

Գագիկ Ծառուկյանի ընտանիքում հիմա լարված է. վшտ բան է պատահել, այս պահին բոլորը շտապում են այնտեղ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Go toTop