[ad_1]
Օգտատերերին խորհուրդ են տվել հրաժարվել Google Chrome դիտարկչից վերահսկողության պատճառով: Խոսքը, ըստ Forbes-ի, օգտատերերի գաղտնիությանը լուրջ սպառնալիքի մասին է, հաղորդում է Planet-today-ը:
Google-ն անընդհատ հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում՝ օգտատերերի անձնական տվյալների հավաքագրման պատճառով: Ի տարբերություն Facebook- ի՝ Google-ը բավական բարդ իրավիճակում է:
Մյուս կողմից, Google-ը լուրջ ուշադրություն է դարձնում գաղտնի տվյալների պաշտպանությանը: Google-ը գովազդային հսկա է, որը հարյուր միլիարդավոր դոլարներ է վաստակում գովազդային հայտարարություններից: Գովազդն ավելի արդիական դարձնելու համար Google-ը պահանջում է օգտագործողների անձնական տվյալները:
«Google-ը չի մտածում ձեր տվյալների անվտանգության մասին: Եթե Google-ի ղեկավարները հետաքրքրված լինեին օգտագործողների գաղտնիության խնդիրներով, ապա նրանք կհրաժարվեին բիզնեսի մոդելից, որը հիմնված է ընդհանուր հսկողության վրա: Բայց Google-ը մտադիր չէ դադարեցնել հետեւել միլիարդավոր մարդկանց ամբողջ աշխարհում»,-ասում են DuckDuckGo որոնողական համակարգի մշակողները: