Վեզուվը Պոմպեյը ոչնչացրել է ընդամենը 15 րոպեում

25.03.2021

[ad_1]

79 թվականանին Վեզուվի ժայթքման ժամանակ Պոմպեյի վրա թափված պիրոկլաստիկ հոսքերը տեւել են ընդամենը տասնհինգ րոպե, իսկ դրանց հրաբխային մոխիրն աղետալի է դարձել այն շնչող բնակիչների համար: Նման եզրակացության են հանգել Բարիի համալսարանի, Երկրաֆիզիկայի եւ հրաբխաբանության ազգային ինստիտուտի (INGV) եւ Էդինբուրգի Բրիտանական երկրաբանական ծառայության գիտնականները, ովքեր կատարել են համապատասխան հետազոտություն են անցկացրել, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում, փոխանցում է Planet-today-ը:

Գիտնականների խոսքով՝ իրենց աշխատանքը հիմնականում կայանում էր մոդելի մշակման մեջ, որը թույլ կտա հասկանալ եւ գնահատել պիրոկլաստիկ հոսքերի ազդեցությունը Պոմպեյում տեղի ունեցած ողբերգության վրա: Այս հոսքերը փաստացի ամենակործանարար երեւույթն են, որոնք առաջանում է պայթուցիկ ժայթքումների ժամանակ: Դրանք համեմատելի են ձնահյուսերի հետ եւ բառացիորեն ժամում հարյուրավոր կիլոմետր արագությամբ հոսում են հրաբխի լանջերով՝  չափազանց բարձր ջերմաստիճանով եւ մասնիկների բարձր խտությամբ:

Գիտնականները, հիմնվելով պիրոկլաստիկ հանքավայրերի լաբորատոր հետազոտությունների վրա, բարդ մաթեմատիկական մոդել են մշակել, որը թույլ է տալիս որոշակի մոդելավորում իրականացնել: Ստանալով պիրոկլաստիկ հոսքերի ֆիզիկական պարամետրերը՝ նրանք գնահատել են դրանց ազդեցությունն ընդհանուր տարածքում եւ, մասնավորապես՝ առանձին օբյեկտների վրա: Արդյունքում  պարզվել է, որ պիրոկլաստիկ հոսքանքերի անընդհատ հոսքը տեղի է ունեցել 10-20 րոպե ժամանակահատվածում:

Հետազոտողների կարծիքով՝ իրենց ստացած մոդելը կարող է բավականին հաջող կիրառվել աշխարհի այլ հրաբուխների վրա: Պոմպեյ քաղաքի օրինակը, որը Վեզուվից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա էր, հստակ ցույց է տալիս ժայթքման պատճառած վնասի աստիճանը:

«Մեր կողմից օգտագործված մոտեցումը տեղեկատվություն է ավելացնում պիրոկլաստիկ հոսքերի մասին եւ լույս է սփռում Պոմպեյի ժայթքման նոր ասպեկտների վրա, արժեքավոր տեղեկություններ է տրամադրում Վեզուվի վարքի մեկնաբանման համար՝ քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից»,- շեշտում են գիտնականները:



Աղբյուր

Previous Story

ՇПԿ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ. Հրшտապ բшցահшյտվել է Քոչարյանի՝ Ալիևի հետ пւնեցած պшյմանավпրվածпւթյունը. Շпւտ դիտեք, քшնի դեռ չեն ջնջել —

Next Story

Երեկ գրանցված ակտիվ վարակակիրների թվով անցանք անցյալ տարվա հունիս-հուլիսյան ալիքի գագաթը. որևէ իրական գործողություն այս ալիքը կանգնեցնելու ուղղությամբ չի արվում. Կարեն Վրթանեսյան (լուսանկար) — Լուրեր Հայաստանից

Go toTop