[ad_1]
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, չորեքշաբթի ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները Մոսկվայի «ագրեսիվ գործողությունների» մասին, դաշինքին կոչ է արել զբաղվել իր խնդիրների լուծմամբ:
«Զբաղվեք ձեր անդամ երկրներում առկա խնդիրներով: Դրանք շտապ միջամտություն են պահանջում. պատվաստում, ճգնաժամ, մարդու իրավունքներ ՆԱՏՕ-ի երկրներում, — ասել է դիվանագետը: Երբ լուծեք, մենք անմիջապես կսկսենք ուսումնասիրել ձեր փորձը: Բայց միայն հաջող փորձը»:
Ավելի վաղ Ստոլտենբերգը, դաշինքի Արտաքին գործերի նախարարների խորհրդի երկօրյա նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ Մոսկվան իբր «ապակայունացնում է իրավիճակը հարևան երկրներում», շարունակում է ավելացնել ռազմական հզորությունը, ինչպես նաև «ճնշում է քաղաքական այլախոհությունը»: