Մենք զենքի համար գումար չենք հավաքում․ Հայկակ Արշամյան

24.03.2021

[ad_1]

Հիմնադրամի նպատակը չէ ռազմական ծախսեր հոգալը, մենք շարժվել ենք մեր կանոնադրությամբ, օրենքով։  Այս մասին News.am-ի հետ զրույցում, ի պատասխան այն հարցին, թե որքանո՞վ է ճիշտ «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարությանը գումարներ փոխանցելը և դա չի՞ նշանակում, որ դրանք իրական նպատակին չեն ծառայում, ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ 

Հ․Արշամյանը վստահեցրեց, որ կանոնադրական ոչ մի խախտում իրենք թույլ չեն տվել, նաև տեղեկացրեց, որ այդ գումարները հատուկ բացված հաշվեհամարին են փոխանցվել և ոչ թե բյուջետային ծախսերի համար են եղել, այլ ռազմական դրությամբ պայմանավորված հավելյալ ծախսերի։ 

«Մարդ կա՝ ասում է, որ ես իմ գումարը տվել եմ, որ գնայիք փամփուշտ գնեիք։ Ամբողջ դրամահավաքի, պատերազմի ընթացքում մենք փորձում էինք կանխել, ասում էինք՝ մենք զենքի համար գումար չենք հավաքում։ Մեր գործառույթների մեջ դա չի մտնում»։

Հիմնադրամի ղեկավարն ասաց, որ իրենք պատրաստվում են հաշվետվություն ներկայացնել հանրությանը, թե ինչպես են հիմնադրամի գումարները ծախսվել։ 

«Երբ մեր աուդիտրական ընկերությունը կտա իր եզրակացությունը 2020-ի մասին, մենք հանրային հաշվետվողականություն կապահովենք»։ 

Պատերազմի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից, մինչ այսօր հիմնադրամում հավաքվել է 220 մլն դոլար։ «Այսօր դրսում ունենք շուրջ 60 մլն դոլար, որը հավաքված է։ Դրանից մի փոքր պակաս էլ Հայաստանի հաշիվներին կա», ասել է Հայկակ Արշամյանը։



Աղբյուր

Previous Story

Չանսալով լրագրողական և փորձագիտական հանրության քննադատությանը՝ օրենսդիրը հաստատեց մեդիա ոլորտին վերաբերող մի ռեպրեսիվ նախաձեռնություն. Հայտարարություն — Լուրեր Հայաստանից

Next Story

Հիշում եք այս սովետական սպասքը, եթե տանը ունեք դեն մի նետեք դրանք 300-500$ արժեն ՏԱՐԱԾԵՔ

Go toTop