[ad_1]
Քոլեջ ընդունված քաղաքացիները պետք է լրացուցիչ տարկետում ստանան զինծառայության զորակոչից: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Աննա Կոստանյանը:
Պատգամավորը պարզաբանեց, որ 18 տարին լրանալուց հետո այդ քաղաքացիներին տարկետում է տրամադրվում, սակայն 19 տարին լրանալուց հետո նրանք զորակոչվում են, իսկ ուսումը կիսատ է մնում:
«Արդյունքում բանակում հայտնվում են կիսով չափ սովորած զինծառայողներ, որոնք հետագայում տուն վերադառնալուց հետո հաճախ ցանկություն չեն ունենում շարունակել ուսումը»,- ասաց խորհրդարանականը: