Samsung-ը կթողարկի ճկուն սմարթֆոն, որը ծալվում է երկու տեղից

24.03.2021

[ad_1]

Հարավկորեական տեխնոլոգիական հսկա Samsung-ը չի կորցրել հետաքրքրությունը ճկուն էկրանով ծալովի սմարթֆոնների նկատմամբ: Ընկերությունն այս տարի կներկայացնի ոչ միայն իմիջային Z Fold եւ Z Flip թարմացված մոդելները, այլ նաեւ նոր ճկուն սարք, որը ծալվելու է երկու տեղից:

Nikkei Asia պորտալի տեղեկություններով՝ «Սամսունգի» հեռանկարային նորույթը կթողարկվի 2021 թվականի երկրորդ կեսին: Կարծիք կա, որ թարմացված ծալովի կառուցվածքը թույլ կտա ազատվել չափերի խնդրից, որն ունի Galaxy Z Flip 2-ը. սամսունգյան նոր ծալովի սարքը կպահպանի կողմերի 16:9 եւ 18:9 հարաբերակցությունը:

Նշենք, որ Samsung ընկերությունն արդեն պատենտավորել է ճկուն էկրանով սմարթֆոնները, որոնք կարող են ծալվել երկու տեղից: Ամենաուշագրավ տարբերակներից մեկը նկարագրված է պատենտում, որը գրանցվել էր անցած տարեվերջին. խոսքը լայն դեւայսի մասին է, որի կողմնային հատվածները կարող են հետ ծալվել՝ սարքն ավելի նրբագեղ եւ կոմպակտ դարձնելով:

Աղբյուրների տվյալներով՝ Samsung ընկերությունն այս տարի մտադիր է մեծացնել թողարկվող ծալովի դեւայսների ծավալը: Եթե արտադրողի ծրագրերը իրականանան, ապա ծալովի սարքերը կարող են դառնալ մի քանի անգամ ավելի տարածված, եւ դրանց գինը համապատասխանաբար կնվազի մինչեւ ավելի մատչելի մակարդակ: Չնայած հազիվ թե դա տեղի ունենա առաջիկա հեռանկարում:



Աղբյուր

Previous Story

Ինչ է սպասվում մեկ ամիս անց․ Հրшտшպ իրшվիճшկ․․ —

Next Story

87 տարեկանում մահացել է դերասան Ջորջ Սիգալը (լուսանկարներ) — Լուրեր Հայաստանից

Go toTop