YouTube- ը կսովորի ավտոմատ կերպով նույնականացնել ապրանքները տեսանյութերում

24.03.2021

[ad_1]

YouTube պլատֆորմը սկսել է տեսանյութում ապրանքի ավտոմատ ճանաչման գործառույթի թեստավորումը: Նոր ալգորիթմն արդեն փորձարկվում է  սերվիսի՝ ԱՄՆ-ից օգտատերերի շրջանում:

The Verge պարբերականը գրում է, որ YouTube-ն այս գործառույթի մշակումը սկսել էր անցյալ տարի. այդ նույն ժամանակ սկսվել էին փորձարկումները սահմանափակ թվով օգտատերերի շրջանում: Այժմ նոր գործառույթը փորձարկվում է ավելի մեծ լսարանի վրա. սերվիսը սովորել է ճանաչել տեսանյութերում ցուցադրվող ապրանքները, ինչպես նաեւ նմանատիպ ապրանքներ որոնել եւ առաջարկել դրանց հղումները:

«Մենք շարունակում ենք փորձարկել նոր գործառույթը, որը թույլ կտա արտադրանքը ցուցադրել տեսանյութում եւ նաեւ նմանատիպ ապրանքների ցանկ կառաջարկի: Ապրանքները կհայտնվեն առաջարկվող տեսանյութերի արանքում, երբ օգտատերը դիտում է փլեյերի ժապավենը: Մեր նպատակն է հեշտացնել ապրանքների որոնումը, որոնք մարդիկ տեսնում են YouTube-ի տեսանյութերում»,- հայտարարել են նոր գործառույթի մշակողները:

Ենթադրվում է, որ նոր ալգորիթմը թույլ կտա ավելի սերտ կապել YouTube-ի տեսանյութերն e-commerce գործառույթների հետ: Մշակողները, սակայն, դեռ մանրամասներ չեն հայտնում նոր ալգորիթմի ապագա ճակատագրի եւ մանետիզացման վերաբերյալ: Նշենք, որ նմանատիպ լուծումներ ստեղծվում են նաեւ այլ ընկերությունների կողմից. օրինակ, e-commerce գործառույթներն ակտիվորեն զարգացնում է Facebook-ը, որը 2020 թվականին իր բջջային հավելվածում ավելացրել էր Store ներդիրը:

 



Աղբյուր

Previous Story

Վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում աճել է 8, մահացությունը՝ 3%-ով — Լուրեր Հայաստանից

Next Story

«Հրապարակ». ԲԴԽ լիազորություններն ընդլայնելու նախագիծը տապալելու փոխարեն ակցիան է տապալվել․ «Իմ քայլը» ընդունեց հերթական վնասակար օրեքը — Լուրեր Հայաստանից

Go toTop