Իսրայելում վերջին 2 տարում 4-րդ անգամ անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 67%-ը — Լուրեր Հայաստանից

24.03.2021

[ad_1]

Իսրայելում մարտի 23-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 67.2%-ը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի ԿԸՀ-ի հրապարակած տվյալներին:

Այս ցուցանիշը 3.8%-ով ավելի է նախորդ՝ 2020 թ-ին անցկացված ընտրությունների համեմատ:

«Exit poll»-ի տվյալների համաձայն՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը հաղթում է ընտրություններում և կարող է Քնեսսեթի 120 տեղից 31-ին հավակնել: 

Վերջին երկու տարում սա Իսրայելում անցկացված խորհրդարանական 4-րդ ընտրությունն է:

 



Աղբյուր

Previous Story

Փորձագետները նշել են իրերը, որոնք ամենից հաճախ են կորցնում, եւ որտեղ պետք է դրանք փնտրել

Next Story

Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ կորել էր կապը, գտնվել են․ կապշեք, երբ իմանաք, թե ինչ է եղել ու որտեղ են

Go toTop