Որն է պատերազմում մեր բանակի ամենամեծ կորուստը. Մովսես Հակոբյանը նշեց այն

23.03.2021

[ad_1]

Մեր բանակը կորցրել է հաղթելու ունակությունը. դա ամենամեծ կորուստն է: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ խոսելով պատերազմի արդյունքում մեր կրած կորուստների մասին:

«Մենք հիմա չունենք այն բանակը, որը 1990-ականներին հաղթանակներ կերծատն ու դրա շարունակողն է: Ցավոք, մենք այսօր ունենք պարտված բանակ ու դեռ երկար ժամանակ պետք է կարողանանք այդ հոգեվիճակից դուրս գալ: Ամենամեծ դժվարությունը դա է: Նյութական կորուստները բոլորը վերականգնելի են: Անգնահատելի կորուստ է մեր երիտասարդների կորուստը: Մենք անհասկանալի պատճառներով պաշտոնական տվյալներ չունենք: Մենք սերունդ ենք կորցրել: Մի մասն անվերադարձ է, մի մասը հաշմանդամ են դարձել, մի մասը հոգեբանական խնդիրներ ունեն: Ընդ որում, հաղթելու ժամանակ այլ հոգեբանություն ես ձեռք բերում, պարտվելու ժամանակ՝ այլ»,-ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ այդ մարդկանցից շատերը Հայաստանում իրենց տեղը չեն գտնելու, պարտադրված են լինելու արտագաղթել. «Նյութականը վերականգնվող է, կորուստն այն է, որ կորցրել ենք մարդկանց ու կորցրել ենք մի բանակ, որն ունեցել է հաղթողի հոգեբանություն: Այս ուղղությամբ պետք է աշխատենք այն վերականգնելու համար»:



Աղբյուր

Previous Story

Մուտքը միայն տղшմարդկանց համար. Թե ինչպես է մե րկ կրծ քերով Եվա Ռիվասը ճաշ պատրաստում. Սա տեսնել է պետք․ իսկ հետո հшնում է…

Next Story

Դժբախտությունը չշրջանցեց Հովիկ Աբրահամյանին. Րոպեներ առաջ վատ դեպք. Ընտանիքի բոլոր անդամները շտապում են հիվադանոց

Go toTop