ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ փոխկապակցված Տիգրան Եգորյանը երեկ մատ էր թափ տալիս ՍԴ-ի վրա. փաստաբան

23.03.2021

[ad_1]

Նման կերպ ուղղակի ճնշել Սահմանադրական դատարանին, ասել, որ տեսեք՝ հանկարծ մի հատ այնպիսի որոշում չկայացնեք, որ դադարեցվի քրեական հետապնդումը, մատ թափ տալ սահմանադրական դատարանի վրա՝ դա զարմանալի է, նույնիսկ զարհուրելի։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Փաստաբանը նշեց, որ իշխանությունների հետ ուղղակիորեն փոխկապակցված, նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված անձը փաստաբան Տիգրան Եգորյանն է, որը երեկ երեկոյան ճնշումներ է գործադրել.

«Խոսքը գնում է կոնկրետ մեկ օր առաջ ՍԴ-ում գործը քննելու պայմաններում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ ուղղակի փոխկապակցված անձի մասին։ Բողոքի քննությանը նա չի մասնակցում, բայց բոլորս առնվազն պատկերացում ունենք 2018 թվականին հրապարակված գաղտնալսումներից, թե Գրիգորյանը 300.1 հոդվածի քրեական գործի հետ ինչ ուղղակի առնչություն ունի՝ ոչ որպես դատավարական կարգավիճակ ունեցող»։

Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։



Աղբյուր

Previous Story

Մայրն ուշագնաց եղավ, իսկ հայրը վախից ճչում էր. Մարդիկ սարսափահար փախչում էին այս հողարկավորությունից. Տեղի էր ունեցել սարսափելին…

Next Story

Փաշինյանի որոշմամբ՝ Անի Բաղդասարյանը նշանակվել է ՊՎԾ գլխավոր քարտուղար — Լուրեր Հայաստանից

Go toTop