Կրակոցներ Կոլորադոյում. զոհերի թիվը հասել է 10-ի

23.03.2021

[ad_1]

Կոլորադոյի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել: Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի Twitter-ում հրապարակել է Բոուլդեր քաղաքի ոստիկանական վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«10 մարդ է զոհվել»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ հրաձգության զոհ է դարձել առնվազն վեց մարդ, այդ թվում՝ դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցը: Ոստիկանությունը զոհերի ճշգրիտ թիվը չէր նշում, քանի դեռ միջադեպի մասին չէին հայտնել զոհերի հարազատներին:

Քաղաքի ոստիկանական վարչության ներկայացուցիչն ավելի վաղ հաստատել էր, որ կրակոցների արդյունքում իրավապահ մարմինների մի աշխատակից է զոհվել: Ինչպես երկուշաբթի երեկոյան մամուլի ասուլիսին պարզաբանել էր Բոուլդերի ոստիկանական վարչության ղեկավար Մարիս Հերոլդը, խոսքը 51-ամյա ոստիկան Էրիկ Թալիի մասին է, ով առաջինն էր ժամանել կրակոցների մասին ահազանգից հետո: Հերոլդը նաեւ հաստատել էր, որ ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է:

Հրաձիգի դրդապատճառներն հայտ չեն, նրա ինքնությունը դեռ չի բացահայտվում: Ոստիկանության պետի խոսքով՝ դեպքի հետաքննությունը կարող է մի քանի օր տեւել:

 



Աղբյուր

Previous Story

Գшղտնի նկարահանում Ադրբեջանի գիշերшյին шկումբներից մեկում. միայն տեսեք, թե ինչ խшյտшռակ իրավիճակ է տիրում այնտեղ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Next Story

ԹԱՐՄԱՑՎԵԼ Է 23.03.2020…Աննկարագրելի է Տեր Աստված․ ժամը 11.00-ին…միայն իմանաք, թե քանի հոգի է վարակվել 1 ՕՐՈՒՄ. աննախադեպ ցուցանիշ —

Go toTop