Առգրավվել է 9 միավոր որսորդական հրացան, հարուցվել են վարչական վարույթներ

23.03.2021

[ad_1]

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ս/թ մարտի 10-19-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԲԸՏՄ աշխատակիցների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում անցկացվել են շրջայցեր։ Արդյունքում կազմվել են 9 վարչական իրավախախտման արձանագրություններ։

Առգրավվել է 9 միավոր որսորդական հրացան, հարուցվել են վարչական վարույթներ։ Կոնկրետ դեպքերով քննությունների արդյունքում իրավախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ և կներկայացվեն բնությանը պատճառված վնասի հատուցման պահանջներ։ Որսագողության դեպքերը կապված են եղել տափաստանային արտույտների ապօրինի որսի հետ։ Վարույթներից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ս/թ Մարտի 10-19-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԲԸՏՄ աշխատակիցների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման…

Опубликовано ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB Понедельник, 22 марта 2021 г.



Աղբյուր

Previous Story

Նրա մոտ քшղցկեղ էր հшյտնաբերվել⤵ Բժիշկենրը չկարողացան փրկել նրա կյանքը

Next Story

Էրդողանի դ ին քրդերը փռեցին! Թուրքիան քшնդվում է հենց հիմա

Go toTop