Չինաստանում մոտ 3000 տարեկան ոսկե դիմակ են հայտնաբերել

23.03.2021

[ad_1]

Չինաստանի Սիչուան նահանգի հնագիտական ​​տեղանքներից մեկում հայտնաբերել է մոտ 3000 տարեկան ոսկե դիմակի բեկորներ, հայտնում է CNN-ը:

Երկրի ազգային մշակութային ժառանգության վարչության տվյալներով ՝ մոտ 280 գրամ կշռող դիմակը պատրաստվել է 84%-անոց ոսկուց:

Որոշ փորձագետներ ասում են, որ այդ իրերը կարող են լրացուցիչ լույս սփռել հինավուրց Շու պետության վրա՝ որը ղեկավարում էր Սիչուանի արեւմտյան ավազանը մինչեւ այն նվաճելը մ.թ.ա. 316 թվականին:

Բացի ոսկե դիմակից հնագետները հայտնաբերել են բրոնզե, ոսկե փայլաթիթեղ, ինչպես նաեւ փղոսկրից, նեֆրիտից եւ ոսկորներից նմուշներ: Վեց փոսում, որոնցից ամենամեծը 19 քմ տարածք ունի, հայտնաբերվել են նաեւ չբացված փայտե տուփ եւ բրոնզե անոթ՝ բուի տեսք ունեցող զարդապատկերով:



Աղբյուր

Previous Story

Բրազիլիայում Covid-19-ով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը. RT — Լուրեր Հայաստանից

Next Story

«Փաստ»․ Փաշինյանը նույնիսկ նախընտրական շտաբի ղեկավարների հարցում է կողմնորոշվել․ վստահելու է ամենահավատարիմ «զինակիցներին» — Լուրեր Հայաստանից

Go toTop