Չինաստանի արտգործնախարարը մարտին կայցելի Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան, ԱՄԷ, Բահրեյն եւ Օման

23.03.2021

[ad_1]

ՉԺՀ արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Յին շուտով կայցելի Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Բահրեյն եւ Օման: Այս մասին ասվում է երկուշաբթի օրը Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինգի կողմից հրապարակված հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ՉԺՀ արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Յին մարտի 24-30-ը պաշտոնական այցեր կկատարի Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան, ԱՄԷ, Բահրեյն, ինչպես նաեւ գործնական այց՝ Օման»,- ասված է փաստաթղթում։

Չինաստանի արտգործնախարարն այժմ գտնվում է Գույլին քաղաքում՝ պաշտոնական այցով ՉԺՀ ժամանած իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար:

 



Աղբյուր

Previous Story

Եթե տանը ունեք այսպիսի գործվածքով հին խալիներ, դեն մի նետեք դրանք 1000-ից 2000 դոլլարով կարող եք վաճառել ՏԱՐԱԾԵՔ, Եթե դուք էլ ունեք + դրեք , կմանրամասնենք —

Next Story

Վաղվանից կարող եք դիմnւմ ներկայացնել մինչև 18 տարեկան երեխաներից յnւրшքանչյnւրի համար 26․500 դրшմի աջшկցпւթյուն ստшնшլու հшմար. ՄԱՆՐԱՄԱUՆԵՐ

Go toTop