Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն վաղը գրավոր կարգով կքննի ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը

22.03.2021

[ad_1]

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ վաղը Սահմանադրական դատարանը գրավոր կարգով քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը։

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ վաղը՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը»,- ասվում է փաստաբանական թիմի հաղորդագրությունում։



Աղբյուր

Previous Story

Տղшմարդկանց UԱ հաստատ դпւր կգա. Սիրուշոն էլ որոշեց միանալ «մի կուր ծքը դրսпւմ, մյուսը` ներսում» ֆլեշմոբին. լուսանկար, որը մեծ шղմուկ է բшրձրացրել հшմացшնցում

Next Story

Խորը կսկիծով ենք հայտնում այս դաժան լուրը, քիչ առաջ հայտնի դարձավ դшժшն шվտnվթшրից մшհшցել է հայտնի…..Պապոյանին տեղափոխել են հիվшնդшնոց, որտեղ մшհшցել է

Go toTop