«Միջուկային ճամպրուկը մշտապես Պուտինի մոտ է գտնվում, որտեղ էլ, որ նա լինի». Պեսկով — Լուրեր Հայաստանից

22.03.2021

[ad_1]

Կապի անհրաժեշտ միջոցները, այդ թվում և ռազմավարական նշանակության, միշտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ են, որտեղ էլ որ նա գտնվի: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Կապի բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում և ռազմավարական կապի, մշտապես նախագահի հետ են, որտեղ էլ որ նա լինի՝ Ռուսաստանի Դաշնության, թե որևէ այլ երկրի տարածքում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի հետ է եղել միջուկային ճամպրուկը, երբ վերջինս անցած շաբաթ-կիրակի հանգստանում էր Սիբիրում:

Անդրադառնալով հանգստյան օրերին Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ տայգա կատարած ուղևորությանը՝ Պեսկովը նշել է, որ այդ ուղևորությունը հետաձգելու պատճառ չի եղել, և նախագահի ծրագրերի վրա չէին կարող ազդել ԱՄՆ նախագահի մեղադրական հայտարարությունները:  



Աղբյուր

Previous Story

Աշխարհի ամենաթանկարժեք մшրմնшվшճառը. Երբ տեսնեք նրա մե րկ լուսանկարները, կհասկանաք, թե ինչու է նրա հետ գիշերն այդքան թանկ

Next Story

Նոր uկшնդալ…Արյпւններդ երшկներումդ կսшռչի…սա նույնիսկ ձեր մտքпվ չի шնցել..Ռիտա Սարգսյանը այսքшն տարի шյնպիսի բшն է шրել, пր…

Go toTop