Այդ անձի համար պատերազմի ողջ ընթացքում խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը․ Առուշ Առուշանյանը՝ պատգամավորին

20.03.2021

[ad_1]

Կարծում եմ՝ կոռեկտ չէ, երբ ՀՀ քաղաքացին, որը մասնակցություն է ունեցել պատերազմին, ներկայացնի իր կատարած քայլերը պատերազմական գործողությունների ժամանակ: Այս մասին «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամների ասուլիսի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արմեն Խաչատրյանի արած այն հայտարարությանը, թե Սյունիքի մարզի ոչ մի համայնքապետ իր ջոկատով մասնակցություն չի ունեցել պատերազմական գործողություններին:

«Եթե փորձեմ մեկնաբանել պատգամավոր Արմեն Խաչատրյանի ասածները, ապա ասեմ, որ ես եւ պարոն Փարամազյանը հոկտեմբերի 1-ից մեր համաքաղաքացիների հետ եղել ենք առաջնագծում և մասնակցել ենք պատերազմական բոլոր գործողություններին։ Մեր մյուս ընկերը՝ պարոն Զաքարյանը, մեզ միացել է ամսի 4-ին, որտեղ էլ վիրավորվել է։ Ես գիտեմ, որ Ձեր նշած անձի համար պատերազմի ողջ ընթացքում խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը, եթե նա նկատի ուներ, որ այդ հատվածում մեզ չի տեսել, այո, այդ առումով ճիշտ է, քանի որ մենք այնտեղ չենք եղել պատերազմի ընթացքում: Կարծիքներ կային, թե իբր ինքը մեկնաբանել է դա՝ նկատի ունենալով պատերազմի ավարտից հետո եղած ժամանակահատվածը, ես փակագծեր բացելով կասեմ, որ կոնկրետ ես մինչև դեկտեմբերի 15-ը՝ պատերազմից հետո էլ, եղել եմ առաջնագծում, որից հետո մեզ փոխարինել են»,- ասաց նա:



Աղբյուր

Previous Story

Նման զզվելի բան երբեք չէինք պատկերացնի. Ազգը հիմա ներվայնացավ

Next Story

Պարսիկները իսկական սպանդ սարքեցին. Ազերիները մահամերձ փախան

Go toTop