[ad_1]
Ամբողջ աշխարհում լայնորեն տարածված են տարիքի հիմքով նախապաշարմունքներն ու խտրականությունը՝ առնչվելով միլիոնավոր տարեցների ու երիտասարդների, որոնք փորձում են աշխատել եւ բժշկական օգնություն ստանալ, նշված է ՄԱԿ զեկույցում:
«Հիմնական ուղերձն այն է, որ մենք կարող ենք ու պետք է կանխենք տարիքային խտրականությունը, եւ նույնիսկ փոքր առաջընթացը, թե ծերության վերաբերյալ ինչպես ենք մտածում, զգում եւ գործում, օգտակար կլինեն մարդկանց եւ հասարակության համար»,-հայտարարել են ՄԱԿ առողջապահության, մարդու իրավունքների, տնտեսության եւ սոցիալական պաշտպանության մարմինների բաժանմունքների ղեկավարները:
«Global Report on Ageism» զեկույցում մեջբերվում է 57 երկրներում 83 034 մարդու մասնակցությամբ հարցումը, որը հրապարակվել է անցյալ տարի եւ ցույց տվել, որ մարդկանց կեսը հետեւում է «տարիքային չափավոր կամ ուժեղ նախադրյալներին»:
«Երիտասարդների եւ տարեցների հանդեպ տարիքային խտրականությունը լայնորեն տարածված է եւ մեր տնտեսության ու հասարակության համար հեռուն գնացող հետեւանքներ ունի»,-ասել է Տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտի գլխավոր քարտուղարի օգնական Մարիա-Ֆրանչեսկա Սպատոլիզանոն:
202-էջանոց զեկույցում նշվում է, որ COVID-19 համավարակին արձագանքը ցույց է տվել, թե որքան լայնորեն է տարածված տարիքային խտրականությունը՝ հանրային դիսկուրսում եւ համացանցում հաշվի առնելով կարծրատիպերը, որոշ դեպքերում տարիքն օգտագործվել է որպես բժշկական օգնությանն ու կյանքը փրկող բուժման մեթոդներին հասանելիության միակ չափորոշիչ:
«Պանդեմիան հաղթահարելու՝ երկրների ձգտմանը զուգահեռ բոլոր տարիքի մարդիկ կշարունակեն բախվել խտրականության տարբեր ձեւերի: Երիտասարդ աշխատողները կարող են աշխատանք գտնելու էլ ավելի քիչ հնարավորություններ: Տարեց աշխատողները կարող են դառնալ աշխատակազմի կրճատման համար թիրախ»,-զգուշացրել են ՄԱԿ-ի չորս մարմինների ղեկավարները:
Զեկույցի համաձայն՝ տարիքային հիմքով առողջապահության նորմավորումը լայնորեն տարածված է: 149 ուսումնասիրություններից 85%-ում տարիքը որոշել է, թե ովքեր են ստացել որոշակի բժշկական պրոցեդուրաներ կամ բուժում:
«Պանդեմիան հաղթահարելու եւ վերականգնվելու՝ երկրների ձգտմանը զուգահեռ մենք չենք կարող թույլ տալ, որ տարիքային կարծրատիպերը, նախապաշարմունքներն ու խտրականությունը սահմանափակեն մարդկանց առողջության, բարեկեցության եւ արժանապատվության հնարավորություններն ամբողջ աշխարհում»,-ասել է ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:
Զեկույցում նշվում է, որ ինչպես տարեցները, այնպես էլ երիտասարդները հաճախ ոչ շահավետ վիճակում են հայտնվում աշխատավայրում, եւ տարիքի հետ զգալիորեն նվազում է մասնագիտական վերապատրաստման եւ կրթության հասանելիությունը: Զեկույցում ասվում է նաեւ, որ երիտասարդները եւս բախվում են խտրականության զբաղվածության, առողջապահության, բնակարանաշինության եւ քաղաքականության ոլորտում: Բացասական տարիքային կարծրատիպերը եւ ինքնագնահատականը հանգեցրել են տարեկան 63 միլիարդ դոլարի ծախսերի: