ԱԱԾ տնօրենի նոր հրամանը մտավ ուժի մեջ. տեսեք ինչ է սպասվում այսօրվանից․․․

16.03.2021

Ազգային անվտանգության տնօրեն Արմեն Աբազյանը փետրվարի 15-ին նոր հրաման է ստորագրել արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ցանկերի վերաբերյալ։ 2015-ից գործող հրամանը լրացվել է V գլխով։ « V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՏՊԱԳԻՐ, ԱՈԻԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ …

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ 17. Թույլատրման փաստաթղթի տրամադրման համար հայտատուի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով, կից գրությամբ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները. 1) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման,

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման թույլատրման փաստաթղթի տրամադրումը ստանալու մասին դիմումը (հայերեն կամ ռուսերեն տարբերակով), 2) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների պատճենները (առկայության դեպքում), 3) հաշիվ-ապրանքագիրը կամ բեռը ուղեկցող այլ փաստաթղթերը, 4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում է գեներացված անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը, 5) տպագիր, աուդիովիզուալ և այլ

կրիչների վրա տեղեկատվության նմուշները՝ ՀՀ ԱԱԾ բանավոր հարցմամբ: 18. Թույլատրման փաստաթուղթը տրամադրվում է հայտատուի կողմից տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության նմուշները և համապատասխան փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ ներկայացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: 19. Թույլատրման փաստաթղթի տրամադրումը մերժվում է. 1) հայտատուի կողմից Կանոնակարգի 17-րդ կետում նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, 2) թույլատրում ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում ոչ

ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների առկայության դեպքում, 3) հայտատուի կողմից տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության նմուշները ՀՀ ԱԱԾ ուսումնասիրությանը չներկայացնելու դեպքում, 4) տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության

ներմուծմամբ, արտահանմամբ կամ տարանցիկ փոխադրմամբ ԵՏՄ անդամ պետությունների ազգային անվտանգությանը վնաս հասցնելու հնարավորությունը հավաստող ուսումնասիրության արդյունքների առկայության դեպքում»,-նշվում է նոր հրամանում, որը ուժի մեջ է մտնելու մարտի 4-ին:

n February 15, the director of national security Armen Abazyan signed a new order on the lists of information on other banned printed, audiovisual media. The order, which has been in force since 2015, has been supplemented by Chapter V. «V. OF TRADE with third countries may not print, AOIDIOVIZUAL AND OTHER MEDIA INFORMATION ON THE TERRITORY OF CUSTOMS IMPORT OF MediaNews most interesting we’ve chosen … REPUBLIC OF CUSTOMS EXPORT, CUSTOMS TERRITORY OF ADMISSION TO THE PROVISION OF TRANSIT 17. The following documents and information shall be submitted by the applicant in the name of the director o

f the RA NSS, with the attached note for the issuance of the permit document. 1) Application on obtaining a document on import, export from the customs territory of the Republic of Armenia, transit permit through the customs territory of the Republic of Arm

Previous Story

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներքին թշնամի է, նույնիսկ հայ բոլշևիկները սրանց համեմատ շատ ավելի ինքնիշխան ու պետականամետ էին. Հայկազուն Ալվրցյան (տեսանյութ) — Լուրեր Հայաստանից

Next Story

Այ քեզ զարգացումներ․․․պարզվում է հիմա էլ Օնիկ Գասպարյանին․․․ —

Go toTop